ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱԺ նախագահը գրություններ է ստացել Հարություն Ղարագյոզյանից և Գրիգորի Մարգարյանից

ԱԺ նախագահը գրություններ է ստացել Հարություն Ղարագյոզյանից և Գրիգորի Մարգարյանից
18.02.2015 | 15:49

Ներքաղաքական վերջին զարգացումների ֆոնին Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ ԱԺ նախագահը պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանից և Գրիգորի Մարգարյանից ստացել է գրություններ ԲՀԿ-ից դուրս գալու մասին:
«1. ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը գրությամբ մասնավորապես հայտնել է՝ որ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից, քանի որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը:
2. ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը գրությամբ հայտնել է, որ դադարեցնում է անդամությունն ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, այնպես էլ ՀՀ ԱԺ նույնանուն խմբակցությունից: Պատգամավորը ԱԺ նախագահին տեղեկացրել է նաև, որ այսուհետ իր գործունեությունն ԱԺ- ում կշարունակի որպես անկախ պատգամավոր»՝ ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ